Ռուսական կողմը հաստատում է Փհենյանի եւ Սեուլի մասնակցությամբ եռակողմ ծրագրերն առաջ տանելու իր պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վերահաստատում ենք Հարավային Կորեայի գործընկերների մասնակցությամբ եռակողմ ձեւաչափով ծրագրերն առաջ տանելու մեր պատրաստակամությունը, որքանով որ նրանք  նման համագործակցությանը պատրաստ կլինեն», - ասել է ՌԴ նախարարը:

Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը կշարունակի ԿԺԴՀ-ին մարդասիրական օգնություն տրամադրել:

 «Մենք կշարունակենք մարդասիրական օգնություն տրամադրել ԿԺԴՀ-ին», - ասել է Լավրովը:

«Մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում ԿԺԴՀ-ի ղեկավարությանը եւ ժողովրդին խորհրդային բանակի զինվորների, որոնք զոհվել են հանուն Կորեայի անկախության, գերեզմանների եւ հուշարձանների խնամքի համար»,-նշել է նա: