Ռուսաստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը արեւմտյան երկրների պատժամիջոցների ճնշման ներքո: Այսպիսի կարծիք, ըստ «ՏԱՍՍ»-ի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ճնշման ներքո Ռուսաստանում ընդհանրապես ոչինչ չի արվում: Ռուսաստանում ամեն ինչ արվում է սեփական շահերի համար»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այդ մասին բազմիցս ասել է նաեւ Վլադիմիր Պուտինը:

Խոսելով Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման հետ կապված կոնկրետ պլանների մասին՝ Պեսկովը նշել է, որ պայմանավորվածություններ չկա: «Իրականում դեռ կոնկրետ շփումներ անգամ չկան»,- ասել է նա՝ հերքելով այն ենթադրությունը, որ գագաթնաժողովը կարող է կայանալ արդեն ապրիլին:

«Մինչ սպասում ենք», - ասաց մամուլի քարտուղարը: «Հավանաբար հարկավոր է սպասել՝ մինչ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածությունը կֆորմալացվի»,- առաջարկել է նա: «Պուտինի եւ Թրամի միջեւ գոյություն ունի գործող պայմանավորվածություն այն մասին, որ նրանք արտգործնախարարին եւ պետքարտուղարին կհանձնարարեն աշխատել այս հանդիպման անցկացման ժամկետների եւ վայրի շուրջ», - հիշեցրել է Պեսկովը: