Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բոլոր վարչություններին, օպերատիվ ծառայություններին, ինչպես նաեւ Կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնարարվել է նաեւ մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները եւ կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքը պահպանելու նպատակով, նախատեսված է ոստիկանության հետ համատեղ սահմանել հատուկ հսկողություն:



























