Ամերիկյան կադրային դիվանագետ Էլիզաբեթ Ֆիթցսիմոնսը նշանակվել է որպես ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Պետքարտուղարի պարտականություններն այժմ ժամանակավորապես իրականացնում է Ջոն Սալլիվանը: Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թիլերսոնի հրաժարականի մասին՝ նրա փոխարեն առաջադրելով Մայքլ Պոմպեոին, ով այն ժամանակ ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս թեկնածությունն այժմ պետք է հաստատվի Կոնգրեսի Սենտաի կողմից: