ԱՄՆ–ի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի առաջնորդների հետ հեռախոսազրույց ունենալ դեռեւս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկով նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ ինքը նկատի ունի միայն առաջնորդների շփումները. «Ես նկատի ունեմ բարձր մակարդակով շփումները»,–նշել է նա։