Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, զեկույցով հանդես գալով Պետդումայում, հայտարարել է, որ տվյալ զեկույցը կդառնա վերջինն այս կառավարության համար, քանի որ մայիսի 7-ին կայանալիք նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը վայր կդնի լիազորությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Կառավարության զեկույցը տարվա ընթացքում աշխատանքի ամփոփումն է, սակայն պետք է հաշվի առնել, որ սա հատուկ զեկույց է։ Երկիրը նախագահ է ընտրել, մայիսի 7-ին՝  նախագահի պաշտոնի ստանձնումից հետո սահմանադրության համապատասխան կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, այդ պատճառով սա ներկայիս կազմով կառավարության վերջին զեկույցն է, ուստի կարեւոր եմ համարում վերհիշել աշխատանքի վեց տարիները»,–ասել է նա։