Քրեական տրիբունալների համար միջազգային մնացորդային մեխանիզմների բողոքարկիչ պալատը սերբ ազգայնականին, Սերբական արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին տասը տարվա ազատազրկման դատապարտեց, հաղորդում է ՌԲԿ- ն:

Նա մեղավոր է ճանաչվել երեք կետերով 1991-1993թվականներին Բալկաններում զինված հակամարտությունների ժամանակ ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար: Քննությունը կարծում է, որ ազգայնամոլը զբաղվել է էթնիկ զտումներով Բոսնիայի եւ Խորվաթիայի պատերազմների ժամանակ: Միեւնույն ժամանակ՝  պալատը հաշվի է առել 2003 թվականի փետրվարի 14-ից ՄԱԿ-ի բանտում անցկացվածծ ժամկետը:

2003-ին Շեշելը հանձնվել է Հաագայի տրիբուլանին եւ մտադիր էր ապացուցել իր անմեղությունը: ՄԱԿ-ի բանտում նա ավելի քա 11 տարի է անցկացրել: Այսպիսով նոր դատավճռից հետո նա չպետք է վերադառնա բանտ:

2014 թվականի նոյեմբերին առողջական խնդիրների պատճառով նրան թույլ տվեցին Բելգրադ գնալ, նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Շեշելին թույլատրեցին զբաղվել քաղաքականությամբ, սակայն արգելեցին ճնշում գործադրել վկաների, տուժածների եւ նրանց հարազատների վրա: