ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ «չափազանց բարձր մակարդակներում» ուղիղ բանակցություններ է վարում երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

«Հյուսիսային Կորեայի հետ մենք շատ բարձր մակարդակով ուղիղ բանակցություններ ենք ունեցել: Եվ ես իսկապես հավատում եմ, որ բարի կամքը թույլ կտա, որ դրական իրադարձություններ տեղի ունենան: Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է  նա:

Նա նաեւ ասել է, որ հանդիպման անցկացման համար 5 վայր է քննարկվում՝ չբացառելով, որ հանդիպումը կարող է եւ չկայանալ: