Մետաղադրամների հավաքածու ունեցող ամերիկացին հայնտնաբերել է հազվագյուտ մետաղադրամ, որը մի քանի միլիոն դոլար է գնահատվում, հաղորդում է San Francisco Chronicle-ը:

Ամերիկացին չի պատմում, թե ինչպես է մետաղադրամը հայտնվել իր մոտ: Երկար ժամանակ նա չէր կարողանում ապացուցել, որ այն կեղծ չէ: Արդյունքում նա ստիպված էր դիմել Numismatic Guaranty Corporation-ին՝ աշխարհի ամենախոշոր փորձագիտական ընկերությունը, որը զբաղվում է մետաղադրամների իսկության ստուգմամբ:

 «Դա նույնն է, եթե Garage Sale-ում իսկական Պիկասոյի գտնես, —ասում է  Numismatic Guaranty Corporatio-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարկ Զալցբերգը: Նման բացահայտումները կյանքում մեկ անգամ են լինում»: Փորձագետների գնահատմամբ՝ նման մետաղադրամի շուկայական գինը մոտ 3 մլն դոլար է: