Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  ապրիլի 28-ը Աշխատանքի պահպանության միջազգային օր կամ Աշխատավայրում անվտանգության եւ առողջության միջազգային օր է հայտարարել: Նախաձեռնության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների ծավալներին, ինչպես նաեւ հարցին, թե աշխատանքի պահպանության մշակույթի ստեղծումն ու առաջընթացն ինչպես կարող է նպաստել աշխատավայրերում ամեն տարի արձանագրվող մահացության ծավալի նվազմանը:

Առաջին անգամ օրը նշվել է 2003 թվականին: Մինչ այդ՝ 1989 թվականին, աշխատավայրերում տուժած կամ մահացած աշխատողների հիշատակի օր նշել են ամերիկացի եւ կանադացի աշխատավորները:

Այսօր արդեն ավելի քան 100 երկրներում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում՝ ուղղված աշխատավայրերում գոյություն ունեցող խնդիրների շուրջ ուշադրություն հրավիրելուն: