ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք նշանակում է կատարել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։

Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ։

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝  Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: