Լիվերպուլում գտել են արտառոց կենդանու մնացորդներ: Daily Mirror պարբերականը հայտնում է, որ գտածոն հայտնաբերել է պատուհաններ լվացող 28-ամյա Շոն Հոլլը:
Նրա խոսքով՝ կենդանու մարմինը գտնվում էր Մերսի գետի ափին: «Մենք կարծեցինք, թե նրան դժբախտություն է պատահել եւ որոշեցինք ստուգել՝ կարող ենք օգնել ծով վերադարձնել: Սակայն նա սատկած էր»,- նշել է նա: Նա հայտնել է, որ տարօրինակ էակը ժանիքներ ուներ, սակայն աչքեր չուներ:
Հոլլը գտածոյի մասին հայտնել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը, սակայն ուժեղ քայքայման պատճառով մասնագետներին չի հաջողվել մնացորդները նույնականացնել: Փորձագետների ենթադրությամբ՝ մնացորդները կարող են պատկանել ում ասես՝ սատկած ծովային խոզի կամ ձուկ-գրենադերի:



























