Լիտվայի ԱԳ նախարարությանը զարմացրել է, որ գերմանական Adidas կոնցեռնը USSR գրությամբ կանացի շապիկներ է վաճառում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լիտվայի ԱԳՆ-ն Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Adidas-ի պաշտոնական կայքէջին հղումը, որտեղ վաճառվում է կանացի կարմիր շապիկ՝ USSR գրությամբ եւ Խորհրդային Միության զինանշանով:
«Դեռեւս կան մարդիկ, ովքեր հիվանդ են «կայսրության կարոտախտով», միայն թե անսպասելի է, որ նրանց թվում է @adidas հայտնի կոնցեռնը»,- նշված է Լիտվայի ԱԳՆ թվիթում:
Being sick with "imperial nostalgia" - it still occurs. A bit surprising from the famous @adidas, though. https://t.co/fRjAQCH525 pic.twitter.com/kgdGobszTS
— LT MFA STRATCOM (@LT_MFA_Stratcom) 5 мая 2018 г.
Բալթիական հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը այս հրապարակումը տեղադրել է իր էջում:
Adidas AG-ն, որը 1924 թվականին հիմնադրել է Ադոլֆ Դասլերը, մարզակոշիկների, հագուստի եւ պարագաների արտադրության համաշխարհային առաջատարներից է:
2008 թվականին Լիտվան օրենք է ընդունել, որով նախատեսվում է, որ խորհրդային եւ նացիստական խորհրդանիշները չեն կարող օգտագործվել ու տարածվել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում եւ զանգվածային միջոցառումներում: Այս խորհրդանիշները կարելի է օգտագործել միայն թանգարաններում, ինչպես նաեւ գիտական, գեղարվեստական ու լուսաբանման նպատակներով եւ հնաոճ իրերի վաճառքում: Օրենքի խախտման դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, մասնավորապես՝ 144-ից մինչեւ 289 եվրոյի տուգանք:




























