«Թութանհամոնի հավաքածուն» պատմության մեջ առաջին անգամ ամբողջ ծավալով կցուցադրվի Եգիպտոսի նոր Ագային թանգարանում, որի բացման նախապատրաստությունն ընթանում է Կահիրեում: Այս մասին Al-Haya Al-Youm հեռուստահաղորդման ժամանակ հայտնել է նոր թանգարանի գլխավոր վերականգնող պրոֆեսոր Իսա Զեյդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եգիպտագետները «Թութանհամոնի հավաքածու» են անվանում արտեֆակտների հավաքումը, որոնք նկատել է անգլիական հնագետ Հովարդ Քարտերը եւ նրա թիմը 1922 թվականին ժամանակակից Լուկսոր քաղաքի մոտ Հին Եգիպտոսի այդ երիտասարդ փարավոնի (մ․թ․ա․1334-1325թթ․) գերեզմանի բացման ժամանակ։

«Բոլոր առարկաները, որոնք 20-րդ դարի սկզբին գտնվել են «ոսկյա փարավոնի» գերեզմանում, առաջին անգամ բոլորը միասին կցուցադրվեն Ար Ռիմայա հրապարակում տեղակայված նոր Ազգային թանգարանի դահլիճներում»,-հայտնել է Զեյդան։

Ռազմական թանգարանից Ար Ռիմայա հրապարակ բերված մի քանի տասնյակ առարկաների կողքին ամենամեծը մարտակառքն է, որը Թութանհամոնը օգտագործել է որսի գնալիս։

Սակայն երկու շաբաթ առաջ Լուկսորից նոր թանգարան է տեղափոխվել ընդհանուր հավաքածուի հերթական հատվածը։