Ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգում 9-ամյա տղան երկու ժամվա ընթացքում շուրջ 6.000 դոլար է հավաքել՝ հիվանդ եղբորն օգնելու համար լիմոնադ վաճառելով:
AP-ի փոխանցմամբ՝ Էնդրյու Էմերին ցանկացել է ծնողներին օգնել վճարել կրտսեր եղբոր՝ Դիլանի բուժօգնության ծախսերը, որը հազվագյուտ մահացու նյարդաբանական՝ Քրաբեի հիվանդությամբ է տառապում:
Էնդրյուն Գրինվուդում Southern Wheels բեռնատար մեքենաների ավտոսրահներում լիմոնադ եւ #TeamDylan գրությամբ մարզաշապիկներ է վաճառել: Նա 5.860 դոլար է հավաքել, որին ավելացնելու է նաեւ բարեգործական համերգի ժամանակ հավաքված 1.300 դոլարն ու GoFundMe կայքում հավաքված 5.600 դոլարը:





























