Ֆրանսիացի Բենուա Լեկոնտը, որն իր առջեւ նպատակ է դրել դառնալ Խաղաղ օվկիանոսը լողալով անցած առաջին մարդը, իր լողը սկսել է Ճապոնիայի ափերից, փոխանցում է BBC-ն։ 51-ամյա Լեկոնտը նախատեսում է լողալ օրական 8 ժամ եւ մոտ կես տարի անց, հաղթահարելով 9 հազար կիլոմետր, հասնել ԱՄՆ-ի ափերին։ Նա ապրում է ԱՄՆ-ում։

Վտանգները Լեկոնտի ճանապարհին քիչ չեն՝ շնաձկներ, փոթորիկ, վատ եղանակ եւ ջրի խիստ ցածր ջերմաստիճան:

Լողորդը ցանկանում է իր լողով մարդկանց ուշադրությունը հրավիրել գլոբալ տաքացման խնդրին։ Գիտնականների խումբը, որը կհետեւի Լոկենտին, կուսումնասիրի օվկիանոսի վիճակը ամբողջ ճանապարհին։