Թուրքիայում մեծ արձագանք է գտել թուրք հայտնի դերասանուհի Օզգե Բորաքի գրառումը Twitter–ում։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Օզգե Բորաքը հայտնել է, որ բավականին շատ նամակներ է ստանում հիմնականում դրական բովանդակությամբ, սակայն այս անգամ ադրբեջանցի գործարարը իրեն անվայելուչ առաջարկ է արել։ Թուրք դերասանուհին տեղադրել է նաեւ ադրբեջանցի գործարարի գրությունը. «Ես մոսկվայում եմ ապրուն, քեզ հետ մեկ գիշերվա համար 1 միլիոն դոլար եմ տալիս։ Հաշվեհամարդ ասա, անմիջապես նստեցնում եմ»։
Օզգե Բորաքը խիստ է պատասխանել ադրբեջանցուն՝ նրան անվանելով «փիս» եւ «անդաստիարակ»։






























