Սուրճի չափավոր օգտագործումը նպաստում է թիմային աշխատանքին, հաղորդում է N +1-ը, հղում կատարելով Journal of Psychopharmacology-ին: Կոֆեինով սուրճը խմբի անդամներին ավելի ուշադիր է դարձնում: Մասնակիցներն ավելի բարձր են գնահատել խմբի եւ սեփականը արդյունավետությունը:
Հեղինակներն ընդգծում են, որ ըստ իրենց ստացած արդյունքների, կոֆեինը, նախ, թույլ է տալիս բարձրացնել թիմում սեփական աշխատանքի գնահատականը եւ ընդհանուր առմամբ թիմի աշխատանքը: Երկրորդ, դա թույլ է տալիս կենտրոնանալ խնդրի վրա. այն ուսանողները, ովքեր սուրճ են խմել, ավելի շատ խնդրի շուրջ են քննարկումն անցկացրել, քան այլ թեմաների շեղվել:





























