Հունիսի 8-ին մեր մոլորակը նշում է Օվկիանոսների համաշխարհային օրը։ 

Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անբաժան մասն են։ Համաշխարհային օվկիանոսի դերակատարումը կլիմայի կարգավորման գործում դժվար է գերագնահատել, քանի որ դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից է: 

2018-ի օրվա թեման. պլաստիկ թափոնների աղտոտման դեմ պայքար եւ օվկիանոսի առողջությունը ապահովելու համար լուծումներ: Պլաստիկ աղտոտումը ծովային էկոհամակարգերի անթույլատրելի վնաս է հասցնում:

Պլաստիկ թափոնների 80 տոկոսը  օվկիանոսում հայտնվել է ցամաքից:

Ամեն տարի օվկիանոսներում 8 մլն տոննա պլաստիկ է հայտնվում:

Պլաստիկ աղտոտման հետեւանքով տարեկան մեկ միլիոն ծովային թռչուն եւ 100 հազար կաթնասուն է սատկում:

Մեր սեղանին գտնվող ձուկը պլաստիկ է ուտում:

Պլաստիկ աղտոտման տնտեսական վնասը տարեկան կազմում է 8 միլիարդ դոլար: