Դատարանը որոշում է  կայացրել 6.5 միլիոն դոլար վճարել ֆլորիդացի զույգին ռեստորանում՝ ոստրերից լուրջ թունավորման համար, հայտնում է USA.one-ը: Տղամարդու մոտ այն հազվադեպ հիվանդության է հանգեցրել, որի պատճառով նա կարող է մինչեւ կյանքի վերջ պարալիզացված մնալ:

Դատական փաստաթղթերի համաձայն՝  2013 թվականի դեկտեմբերին Էնջել Մարտինեսը եւ նրա կինը՝ Միրիա Էլենա Մարտինեսը, այցելել են Տամպա քաղաքի Lobster Haven нa Hillsborough Avenue ռեստորան ընթրիքի: Այդ ռեստորանում նրանք բազմիցս եղել էին: Զույգը լոբստերներ եւ ոստրեր էր պատվիրել: Հաջորդ օրը ամուսինների մոտ սուր թունավորման ախտանիշներ էին հայտնվել: Մարիա Մարտինեսը մի քանի օր անց կազդուրվել էր, իսկ ամուսինը մոկ մետ շաբաթ անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում. նրա մոտ հազվադեպ եւ վտանգավոր հիվանդություն էին ախտորոշել. Գիյեն-Բարեյի համախտանիշ, որի ժամանակ իմունային համակարգը «հարձակման է ենթարկում» ողնուղեղի մկանները:

Մի քանի ամիս շարունակ տուժածը գոտկատեղից ներքեւ գտնվում էր պարալիզացված վիճակում, նա ստիպված էր նորից քայլել սովորել: Էնջել Մարտինեսը ապաքինվել է, սակայն հետագա ամբողջ կյանքի ընթացքում պարբերաբար ուժեղ ցավեր է զգալու ոտքերի եւ մեջքի հատվածում, նշում են բժիշկները: