ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում իրավապահները ձերբակալել են ԱՄՆ ՌՕՈՒ նախկին սպա Ուիլյամ Հովարդ Հյուզ կրտսերին, որը 35 տարի առաջ կորել էր: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈՒ հատուկ հետաքննչական վարչությանը:

Հյուզ կրտսերը ձերբակալվել է անձի կեղծման միջոցով խարդախության հետաքննության արդյունքում:

Գործակալությունը հայտնում է, որ 35 տարի առաջ ՌՕՈՒ սպան հասանելիություն ուներ գաղտնի տեղեկություններին: Նա սառը պատերազմի տարիներին զբաղվել է ՆԱՏՕ-ի հետեւելու համակարգերի ստեղծմամբ եւ աշխատանքի վերլուծությամբ:

Հյուզ կրտսերը կորել էր 1983 թվականին Ալբուկերկ քաղաքում, այդ ժամանակ նա 33 տարեկան էր:

Ձերբակալվելուց հետո սպան խոստովանել է, որ հիասթափվել է ԱՄՆ ՌՕՈՒ-ում աշխատելուց, որից հետո անձը կեղծել է եւ մինչեւ հիմա Քալիֆորնիայում է ապրել մտացածին անունով: Ներկայումս Հյուզ կրտսերը մեղադրվում է դասալքության մեջ: