Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել հայաստանցի ծեր ամուսինների մահվան առնչությամբ: Մարդասպանը նրանց հարազատն է:
Հետաքննության վարկածի համաձայն, հունվարի սկզբին Հայաստանի քաղաքացի Սիրանույշ Ի.-ն հյուր է եկել իր հարազատներին, որոնք 90 եւ 88 տարեկան ամուսիններ են: Տանտերերի եւ հյուրի միջեւ վեճ է ծագել, որի արդյունքում Սիրանույշը թավայով հարվածել է 90 տարեկան ծերունու գլխին, այնուհետեւ լաթի կտոր է խցկել նրա 88-ամյա կնոջ բերանը եւ անկողնուց ցած գցել: Դրանից հետո հանցագործ կինը փախուստի է դիմել դեպքի վայրից, իր հետ վերցնելով 20 հազար ռուբլի:
Տուժածները գանգոսկրի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց մահացել են:
Ինչպես հաղորդում է «Ֆանտանկան»՝ հղում անելով Պետերբուրքի հետաքննչական վարչությանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























