Կառավարությունը կփոխհատուցի Հայաստանի ժողովրդական արտիստներ Օհան Դուրյանի եւ Կիմ Երիցյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը։

Յուրաքանչյուր դեպքում կառավարության պահուստային ֆոնդից մշակույթի նախարարությանը կհատկացվի մոտ 1,7 մլն դրամ (մոտ 4,6 հազ. դոլար):

Հարցը ներառված է վաղվա՝ հունվարի 27-ի կառավարության նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ դիրիժոր եւ կոմպոզիտոր Օհան Դուրյանը կյանքից հեռացավ հունվարի 6-ին, իսկ դերասան Կիմ Երիցյանը՝ 2010 թ. դեկտեմբերի 26-ին։