Միացյալ Նահանգներում դատավոր Դեբորա Սիլվերման Կացը մտադիր է դատարանով 1 միլիոն դոլար ստանալ վնասվածքի համար, որը նա ստացել է Քամդենի փողոցներից մեկում, հաղորդում է USA.one-ը:

Հայցադիմումի համաձայն, Կացը դիպչել է մայթից դուրս ցցված մետաղական ձողին, ընկել եւ մի քանի կոտրվածք ստացել: Բուժումը եւ վերականգնումը բավական գումար եւ ժամանակ կխլեն, ուստի նա մտադիր է տեղական իշխանություններին պատասխանատվության ենթրակել:

Նրա փաստաբանները տեղեկացրել են Քամդենի ղեկավարությանն այն մասին, որ իրենց դեմ հայց են ներկայացնում: Հայցում խոսքը գնում է 5 վնասվածքների մասին: Ստացված վնասը կինը 1 մլն դոլար է գնահատել:

Հայցվորի կարծիքով քաղաքը հանցավոր անփութություն է թույլ տվել՝ հոգ չտանելով իր բնակչների անվտանգության մասին: Իշխանության ներակայցուցյչնեչրը չեն ընդունում իրենց մեղքը: