Գվատեմալայի բնական աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայությունը երեկ որում է կայացրել Ֆուեգո հրաբխի տարածքում  մի շարք բնակավայրեր եւ գոտիներ կյանքի եւ բնակության համար վտանգավոր հայտարարելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆուեգոյի ժայթքումը տեղի է ունեցել հունիսի 3-ին: Տուժածների թիվը հասել է 120-ի, 189 մարդ համարվում է անհայտ կորած, 57 վնասվածքներ է ստացել, ավերվել է 186 տուն:

Prensa Libre պորտալի տվյալներով՝ հրաբխի տարածքում ընդհանուր առմամբ 172 բնակավայր է հայտնաբերվել, որտեղ ապրելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար, սակայն որոշումը կայացվել է Ֆուեգոյի մոտակայքում գտնվող միայն մի քանի բանկավայրերի մասով: Մարդկանց համար վտանգ կարող են ներկայացնել ընկնող մոխիրը, ցեխային հրաբխային հոսքերն եւ ջրհեղեղները:

Ծառայության որոշումը նաեւ նշանակում է, որ այդ պահից իշխանությունները չեն կարող աջակցել եւ թույլտվություն տալ նշված վայրերում ցանկացած նախագծի իրականացման համար: