Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում սպանվել է Hagex կեղծանունով հայտնի բլոգեր Քենիտիրո Օկամոտոն: Օկամոտոն սպանվել է համաժողովում համացանցի թրոլլինգի մասին դասախոսությամբ հանդես գալուց հետո:

Սպանությունը տեղի է ունեցել կիրակի՝ հունիսի 24-ին, զուգարանում, ուր Օկամոտոն գնացել էր համաժողովից հետո: Հարձակված տղամարդը նրան դանակով մի քանի անգամ հարվածել  է եւ հեծանիվով անհետացել, հաղորդում է BBC-ն:

Հաջորդ օրը հանցագործը հանձնվել է ոստիկանությանը: Նա 42-ամյա գործազուրկ Խիդեմիցա Մացումոտոն է: Նա ծանոթ չի եղել Օկամոտոյին, բայց ոստիկանությանը հայտնել է, որ համացանցում նրա հետ վիճել է: