ԴՆԹ անալիզի առաջատար տեխնոլոգիաները օգնել են ոստիկանությանը կալանավորել հանցագործին, ով Վաշինգթոն նահանգում ավելի քան 30 տարի առաջ բռնաբարել եւ սպանել էր 12-ամյա աղջկան, հաղորդում է USA.one-ը:
1986 թվականի մարտի 26-ի առավոտյան 6-րդ դասարանցի Միշելա Ուելչը եղբոր եւ քրոջ հետ զբոսբնում էր Տակոմա քաղաքի այգում: Առավոտյան 11:00-ին բուտերբրոդներ վերցնելու համար նա գնաց տուն եւ անհետացավ: Միշելի եղբայրը եւ քույրը գտան նրա հեծանիվը եւ ուտելիքը, որը նա վերցրել էր իր հետ: Դպրոցականի մարմինը ոստիկանական շները նույն օրը հայտնաբերեցին: Դատական փորձաքննությունը ցույց տվեց, որ աղջկան բռնաբարել են, որից հետո սպանել: Հանցագործության վայրից ԴՆԹ-ի փորձանմուշներ էին հավաքվել, բայց գործը թարմ հետքերով հնարավոր չեղավ բացահայտել:
Սկզբում խուզարկուները կարողացան գտնել կասկածյալի ազգականներին, հետո կենտրոնացան երկու կասկածյալների վրա: Երբ կասկածյալներից մեկը՝ 66-ամյա Գերի Հարթմանը, ռեստորանում անձեռոցիկ էր օգտագործել, խուզարկուները այն վերցրել եւ համեմատել էին 1986-ին հանցագործության վայրից հավաքված ԴՆԹ-ի հետ: Արդյունքները համընկել էին:
Գերի Հարթմանը կալանավորվել էր եւ մեղադրվել առաջին աստիճանի սպանության եւ բնռաբարության մեջ:




























