Ակնհայտ է, որ Թուրքիան հեռանում է քեմալական գաղափարներից, իշխանության աշխարհիկ համակարգից, եւ կրոնը ավելի մեծ քաղաքական նշանակություն է ստանում: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ, մասնավորապես, նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող տարածքներում: «Պատահական չէ, որ Էրդողանն ընտրություններից հետո Ստամբուլից գնաց Անկարա եւ եկույթ ունեցավ իր կուսակցության նստավայրի պատշգամբից՝ հայտարարելով իր ծրագրերի մասին, եւ դրանց մի մասը կապված է որոշակի իմպերիալիստական միտումների հետ: Դրանցից մեկը բոլոր ահաբեկիչների ոչնչացումն է: Բայց, ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ քրդերին»,- բացատրեց Պապյանը:
Ընդ որում, նա հավելեց, որ, խոսելով քրդերի մասին, Թուրքիայի նախագահն ի նկատի ուներ ոչ միայն Թուրքիայում ապրող քրդերին, այլեւ՝ Սիրիայի քրդերին: Այդպես, ըստ քաղաքագետի, ավելացել են թուրքական զորքերի ներխուժման դեպքերը Սիրիայի տարածք: «Բացի այդ, նա նշեց, որ ժամանակն է ազատագրել Սիրիայի տարածքը, ինչը շատ տարօրինակ է հնչում այն համատեքստում, որպեսզի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները կարողանան վերադառնալ հայրենիք: Այսինքն, սա քայլ է, որն ակնհայտորեն տեղավորվում է նեոօսմանիզմի շրջանակներում»,- ասաց փորձագետը:
Էրդողանը, Արա Պապյանի խոսքով, նման հայտարարություններ է անում, քանի որ թուրքական հասարակությունում այս պահին դրանց անհրաժեշտությունը կա, եւ Թուրքիայի ներկայիս իշխանությունները, փաստորեն, բաղձում են վերականգնել խալիֆաթը:
Փորձագետ. Թուրքիան հեռանում է քեմալական գաղափարներից եւ ցանկանում է վերականգնել խալիֆայությունը

Հասանելի է
русскийԹեմա




























