Ավստրալիայի արեւելքում կենգուրուի հետ դիմային բախման հետեւանքով թեթեւ մարդատար ավտոմեքենայի վարորդը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է Sydney Morning Herald պարբերականը։

Երկու ավտոմեքենաների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Պորտլենդ քաղաքում։ Թերթի տվյալներով, Holden Commodore-ի 19-ամյա վարորդը բախվել է կենգուրուին։ Բախման հետեւանքով կենդանին շպրտվել է հանդիպակաց  շարժվող Ford Falcon-ի դիմային ապակիին։ Ford-ի 32-ամյա վարորդը կորցրել է կառավարումը եւ մխրճվել արգելապատնեշի մեջ։

Ford-ի վարորդը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրան շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել եւ ուղղաթիռով հասցրել տեղի հիվանդանոց։ Տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կենգուրուն սատկել է։ Ոստիկանությունը հետաքննում է դեպի հանգամանքները։