Պարապլանը վթարի է ենթարկվել Ճապոնիայում, երկու մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել Գումմա պրեֆեկտուրայում պարապլաներիզմի դպրոցում։ Վթարից զոհվել են ուսուցիչն ու նրա աշակերտը, որը պարապլան կառավարելու փորձ չուներ։ Ենթադրվում է, որ պարապլանը ուսուցիչն էր կառավարում։
Վթարի պատճառները պարզվում են։





























