ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա կոշիկի մեջ պայթել է թաքնված տեսախցիկը, փոխանցում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
Տղամարդը տեսախցիկի օգնությամբ պատրաստվում էր փողոցում նկարահանել կանանց մարմնի մասերը, բայց միջադեպը տեղի է ունեցել մինչ նա կհասցներ նկարահանել։ BBC-ի փոխանցմամբ՝ 32-ամյա տղամարդը ինքնակամ հանձնվել է իշխանություններին։ Նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել։ Պայթել է ոչ թե տեսախցիկը, այլ դրա մարտկոցը։
Տղամարդուն բժշկական օգնություն են ցուցաբերել։ Ապա նա հայտարարել է, որ սեռական բնույթի հանցագործություն է կատարել, սակայն ոստիկանությունում նրան մի քանի խորհուրդներ են տվել, թե ինչպես իրեն պահի, ապա ազատ են արձակել։





























