Աբերդինշիրում կենդանիների փրկության կենտրոնը հայտնաբերել է ոզնու, որը, փորձագետների կարծիքով, կարող է համարվել Մեծ Բրիտանիայի ամենածանր ոզնիներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Upi-ին:
Անցյալ աշնանը տեղացիներից մեկը սկսեց կերակրել ոզնուն, որը դրանից հետո անընդհատ գալիս էր իր բարերարի մոտ: Տղամարդը ոզնուն Արբակլ է անվանել:
«Արբակլը մոտ 2.5 կգ է կշռում, ինչը այս ժամանակահատվածում ոզնու միջին քաշից4 անգամ ավելի է», —ասել են փրկության կենտրոնում եւ ընդգծել, որ առանց դիետայի կենդանին չի կարող գոյատեւել վայրի բնությունում:
Մասնագետները մտադիր են ոզնու կերի քանակը նվազեցնել, ինչպես նաեւ թափել այն, որպեսզի Արբակլին ֆիզիկական ակտիվության դրդեն:





























