NASA-ն Վեներայի մթնոլորտը ուսումնասիրելու համար սարքի ստեղծման պայմանագիրը ներկայացրել է ամերիկյան Black Swift Technology (BST) ընկերությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ավելի վաղ մեր ընկերությունը զբաղվում էր անտառային հրդեհների, հրաբխային ժայթքումների, պտտահողմերի եւ փոթորիկների դիտարկման համար սարքերի ստեղծմամբ», - ասել է BST-ի գլխավոր կառավարիչ Ջեք Էլսթոնը: «Այժմ մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք ծայրահեղ պայմաններում Վեներայի մթնոլորտի հետազոտության համար սարքերի ստեղծման վրա»:

Էլսթոնի խոսքով, Վեներայի մթնոլորտի  ուսումնասիրման «ճախրող թեւի» նման սարքը, կկարողանա անվնաս մնալ ոչ միայն մթնոլորտի վերին շերտերի մրրիկային հոսքերում, որտեղ քամու արագությունը հասնում է 360 կմ/ժ, այլեւ կկարողանա որոշակի բարձրություններում փորձանմուշներ հավաքել: