Ակտիվիստները ցույց են անցկացրել Red Hen ռեստորանի մոտ, որի տիրուհի Սթեֆանի Վիլքինսոնը հաստատությունից վռնդել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին, հայտնում է Fox News-ը:
«Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել Red Hen ռեստորանի մոտ, որտեղից անցյալ ամիս վռնդել էին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին եւ նրա ընտանիքին»,- նշել է հեռուստաընկերությունը:
Հունիսին Սանդերսը Twitter-ի իր էջում գրել էր, որ Վիլքինսոնն իրենից պահանջել է լքել հաստատությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտին աշխատելու պատճառով: Ռեստորանի տիրուհին ավելի ուշ իր որոշումը մեկնաբանել էր:





























