Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի օդանավակայանում հորդառատ անձրեւի պատճառով ավելի քան 10 հազար ուղեւոր է կուտակվել, հաղորդում է Xinhua-ն:

Ըստ «Շուանլյու» միջազգային օդանավակայանի տվյալների՝ երկուշաբթի օրը՝ կեսօրից հետո, ավելի քան 100 չվերթ է չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել:

Օդանավակայանը բոլոր թռիչքները դադարեցրել է 10.46-ին եւ վերսկսել է աշխատանքը 11.45-ին, սակայն՝ ինքնաթիռների մեկնելու եւ վայրէջք կատարելու համար սահմանափակ հնարավորություններով: Օդանավակայանի վարչակազմը նաեւ հայտնել է, որ այն կաշխատի շուրջօրյա՝ օդանավակայանում կուտակված ուղեւորներին տարհանելու համար: Ուղեւորներին հյուրանոցային համարներ են տրամադրվել: