«Հունվարի 29-ին Ավանում նախագահի մասնակցությամբ կայանալիք դասախոսների բնակարանամուտի արարողությունը, ըստ ամենայնի, չի կայանալու։ Բանն այն է, որ նորակառույցներ այցելած դասախոսները «էլիտար» շինարարական աշխատանքներում բացթողումներ են նկատել ու բողոքել են։ Երկրի ղեկավարի հետ կապվող, ինչպես հայտարարվում է՝ «բացառապես նրա հովանու ներքո իրագործվող» «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի պատասխանատուները հասկացել են, որ իրենց PR ակցիան այս անգամ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Կառուցված բազմաբնակարան համալիրում նախատեսվում էր բնակարան հանձել 315 դասախոսի ու երիտասարդ գիտնականի։ Սակայն արարողությունը հետաձգվել է։ Դասախոսներին խոստացել են շտկումները վերջացնել մինչեւ մարտ։ Օրագրի ղեկավար, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ստիպված չեղյալ է հայտարարել բնակարանամուտը «Օջախում» նշելու իր ծրագիրը, որին հրավիրված Էին 315 ընտանիքից երկուական ներկայացուցիչ։ Ծախսը պետք Է հոգար «ԵՊՀ շրջանավարտների միավորումը»,-հայտնում է թերթը։