Մոնղոլները 3000 տարի առաջ արդեն հանում էին իրենց ձիերի ատամները, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ը:
Հետազոտողները ուսումնասիրել են մ.թ.ա. 1200-700 թվականներին Մոնղոլիայի տարածքում թաղված 85 ձիերի մնացորդները: Ձիերից մեկի ատամը սխալ ուղղությամբ էր աճում, իսկ դրա մակերեսին քերվածքներ կային, որոնք, ամենայն հավանականությամբ, քարով էին հասցվել: Որոշ ձիերի մոտ հանված էին նաեւ պրելոլյար ատամները (ժանքի հետեւում գտնվող ատամները): Սովորաբար նրանք ինքներն են ընկնում, սակայն եթե դա տեղի չունենում, երախճանը (սանձի՝ ձիու բերանում գտնվող հատվածը) կարող է ցավոտ լինել կենդանու համար:
Ձիերի ատամների հեռացումը համընկել է մետաղյա երախճանների հայտնվելու հետ, որոնք թույլ են տվել ավելի ճշգրիտ ուղղորդել կենդանուն, ուստի հետազոտողներն այդ իրադարձությունները փոխկապակցված են համարում: Ձիերի ատամները հեռացնում են նաեւ հիմա՝ երախճանն օգտագործելիս խնդիրներից խուսափելու համար:





























