Թերթը գրում է, որ Հրանտ Դինքի սպանության գործը Թուրքիայի նախագահի հսկողության տակ է: Ըստ տեղեկության, նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով Ստրասբուրգում թուրք լրագրողների հարցերին, ասել է. «Հենց որ Թուրքիա վերադառնամ, հանդիպելու եմ պետական վերահսկիչ խորհրդի նախագահին հարցնելու համար, թե Դինքի սպանության գործին հետեւելը չի՞ մտնում իր իրավասությունների մեջ:
Եթե այո, ապա առանց վարանելու կհետաքրքրվեմ այդ գործով: Անտեղի սպանություն է կատարվել, հետեւաբար դատական գործընթացի թերություններն այս դեպքում ամոթալի են: Կարեւոր է նաեւ կասկածների վերացումը»:
Ի դեպ, պետական վերահսկիչ խորհուրդը անմիջականորեն Թուրքիայի նախագահի ենթակայության տակ է:





























