Վաշինգթոնը եւ Փհենյանը շարունակում են աշխատանքային մակարդակում պահպանել շփումները: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարող եմ ձեզ ասել, որ մենք աշխատանքային մակարդակի հանդիպումներ ենք ունենում, աշխատանքային մակարդակի բանակցություններ ԿԺԴՀ-ի կառավարության հետ: Անկասկած, շատ աշխատանք է պետք կատարել», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաեւ հաղորդել է, որ Պետդեպարտամենտի աշխատակից Մարկ Լամբերտը, որը ղեկավարում է ԿԺԴՀ-ի հարցը, առաջիկա օրերին Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խնդրի քննարկումը շարունակելու համար կայցելի Սեուլ, Տոկիո եւ Պեկին: