ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի հարավային շրջանի դատախազությունը 25 հոգու, այդ թվում ՌԴ-ի յոթ քաղաքացիներին, մեղադրանք է առաջադրել ավտոմեքենաների շուկայում խարդախության եւ խաբեության ճանապարհով մարդկանցից ավելի քան 4,5 միլիոն դոլար կորզելու համար: Այս մասին հաղորդում է հարավային շրջանի դատախազությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գործողությունները, որոնցում մեղադրվում են մի խումբ անձինք, կատարվել են 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի հուլիս: Յուրաքանչյուրը մեղադրվում է էլեկտրոնային խարդախության նպատակով դավադրության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման նպատակով դավադրության համար: Այս հանցագործությունները պատժվում են համապատասխանաբար 30 եւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Բացի ռուսներից, խմբում ընդգրկված են Ադրբեջանի, Վրաստանի, Լատվիայի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: