ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն սկսում են մաքսատուրքերի եւ սուբսիդիաների զրոյացմանն ուղղված աշխատանքը: Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք այսօր համաձայնեցինք աշխատել զրոյական մաքսատուրքերի, զրոյական խոչընդոտների, որոնք կապված չեն մաքսատուրքերի հետ, եւ արտադրական ապրանքների, բացի մեքենաներից զրոյական սուբսիդիաների ուղղությամբ», - ասել է Թրամփը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը կշարունակեն նաեւ այս ուղղությամբ քիմիական եւ դեղագործական ոլորտներում աշխատել:

«Մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, հարաբերությունների նոր փուլ սկսելու համար ... ուժեղ հարաբերությունների, որոնցից երկու կողմերը կշահեն», - ասել է Թրամփը: