Թուրքիայում կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգեւորական Բրանսոնի խափանման միջոցի փոխման հետ կապված Twitter–ում գրություն է թողել Կարո Փայլանը։
Նա Twitter–ի իր էջում գրել է. «Երբ ԱՄՆ–ը Թուրքիային սպառնաց տնտեսական էմբարգոյով, հոգեւորական Բրանսոնի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Ձերբակալվածների հաշվին գործարքներ անելը Թուրքիայի համար ամոթալի է»։
Նշենք, որ թուրքական դատարանը Թրամփի սպառնալիքից հետո բանտից ազատ է արձակել հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապերի մեջ լինելու համար մեղադրվող ամերիկացի հոգեւորական Քրեյգ Բրանսոնին։
Թուրքական մամուլում հիշատակում են, թե Թուրքիան ամերիկացի հոգեւորականին ցանկանում էր փոխանակել Գյուլենի կամ Halkbank–ի ձերբակալված նախագահի հետ։





























