«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքել յանը նախորդ տարի մոտ 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Առաքել յանի փոխառությունները դրամով կազմել են 16 միլիոն 584 հազար: Դրամական միջոցները փոքր–ինչ նվազել են: 2017 թ. սկզբին հայտարարագրել է 5, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 8 միլիոն 462 հազար դրամ աշխատավարձից եւ 14 միլիոն 84 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Պաշտոնյայի կինը՝ Մարգարիտա Հովսեփյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 772 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում