Կոլումբիայի Սահմանադրական դատարանը ռեզոնանսային որոշում է ընդունել՝ գործատուներին թույլ տալով հեռացնել հղի աշխատակիցներին, սակայն ոչ բոլորին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդհանուր առմամբ, դատարանը հաստատել է հղի աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, սակայն միայն այն դեպքում, եթե գործատուին տեղեկացրել են սպասվող երեխայի մասին: Հակառակ դեպքում գործատուն իրավունք ունի աշխատակցին հեռացնել, եթե նրա պայմանագիրն այդ պահին ավարտին է մոտենում:

Դատարանն ավելորդ է համարել գործատուներից պահանջել աշխատանքի ընդունել աշխատակիցներին դեկրետն ավարտվելուց հետո, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար վճարել, սոցիալական ապահովագրության վճարներ կատարել, որոնք հեռացվել են նրանց կողմից հղիության մասին չիրազեկելով: