ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի 3 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել բնական հրդեհների պատճառով, որոնց հետեւանքով արդեն զոհվել է մեկ մարդ, նշված է նահանգապետ Ջերի Բրաունի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Մարիպոսա, Ռիվերսայդ եւ Շասթա շրջաններում:
«Հրդեհը, որն ընդգրկել է 43 հազար ակր (ավելի քան 17 հազար հեկտար) տարածք, դեռեւս սպառնալիք է ներկայացնում շենքերի եւ այլ կառույցների համար, ինչը պահանջում է բնակիչների տարհանում»,- նշված է հայտարարության մեջ:
Քալիֆորնիայի նահանգապետը հաստատել է նաեւ հրդեհների հետեւանքով մեկ մարդու զոհվելու տեղեկությունը: Խոսքը նահանգի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի աշխատակցի մասին է, որը զոհվել է կրակի չեզոքացման ժամանակ: Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է 7 տուժածի մասին:
#CranstonFire [update] off Highway 74 and Control Road, east of Hemet (Riverside County) is now 7,500 acres and 3% contained. Unified Command: @CAL FIRE @CALFIRERRU and @SanBernardinoNF https://t.co/tEZx1sWTCZ pic.twitter.com/IamUgdKpDA
— CAL FIRE (@CAL_FIRE) 27 июля 2018 г.




























