Ավստրալիայի արեւմուտքում դինգո շների խումբը հարձակվել է կնոջ վրա, հաղորդում է Daily Mirror-ը:
Հարձակումը տեղի է ունեցել, երբ 54-ամյա Դեբ Ռանդլը, որը հանքահորում աշխատում է որպես պահակ, դրսում ճաշել է: Դինգո շունը մոտեցել է նրա սեղանին եւ ուշադրություն չդարձնելով նետված բուտերբրոդին, սեղանից հափշտակել է կնոջ հեռախոսը:
Կենդանին հեռացել է եւ իր հետեւից վազող կնոջը ծուղակի մեջ գցել, որտեղ եւս երկու շներ են եղելն: Շները հարձակվել են կնոջ վրա եւ սկսել կծել ոտքերը եւ ձեռքերը:
Կնոջը հոսպիտացրել են եւ վիրահատել:



























