Պետքարտուղարության խոսնակ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում Պակիստանում կայանալիք ընտրությունների արդյունքները եւ մտահոգված է նախընտրական գործընթացի մի շարք թերություններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում Պակիստանում երեկ կայացած ընտրությունների արդյունքները», - ասել է Նաուերթը: ԱՄՆ-ն մտահոգված է ընտրությունների գործընթացում առկա բացթողումներից, որոնց մասին հայտնել է Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը:
Դա ներառում է սահմանափակումներ, որոնք կապված են քարոզարշավի ժամանակ խոսքի եւ հավաքների ազատության հետ եւ որոնք հակասում են լիովին ազնիվ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին Պակիստանի իշխանությունների հայտարարած նպատակին», - ավելացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նաուերթը նաեւ խոստացել է «համատեղ աշխատելու հնարավորություններ փնտրել» Պակիստանի նոր կառավարության հետ, երբ այն կձեւավորվի:




























