Թեքսասի Ռոբսթաուն քաղաքի ծերանոցում զոհվել է երեք մարդ՝ այդ թվում հրաձիգը, հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանապետ Էրազմո Ֆլորեսին։
Քաղաքի իշխանությունների խոսքով՝ հարձակվողին չեզոքացրել էին մինչեւ ոստիկանության ժամանումը, սակայն չեն նշում, թե հատկապես ինչպես։ Ավելի ուշ ոստիկանները ծերանոցում հայտնաբերել էին կրակոցների եւս երկու զոհերի մարմինները։ Իրավապահները չեն հայտնում զոհերի մահվան պատճառները, նրանց ինքնությունը դեռ հայտնի չէ։ Այս պահին միջադեպի հետաքննությունը շարունակվում է։




























