Դեմոկրատները, որոնք մտադիր են բացել ԱՄն սահմանները, «ոչ կոմպետենտ» են, ու նրանց քիչ են հուզում հանցավորության հարցերը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում, հայտնում է ՌԲԿ-ն։
Նրա խոսքով, դեմոկրատների կողմից են միայն այն լրատվամիջոցները, որոնք «fake news» են տարածում։ «Դեմոկրատները ընդամենը դիմադրում են, ինչը նրանց նախընտրական կարգախոսն է, ու խոչընդոտում են»,- ասել է Թրամփը։
Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահը ԱՄՆ ներգաղթային օրենքները անվանել է «աշխարհի ամենահիմար օրենքները» ու կողմ է արտահայտվել, որ ապօրինի ներգաղթյալներին անմիջապես արտաքսեն երկրից՝ «շրջանցելով երկարամյա դատական քաշքշոցները»։ Նա շեշտել է, որ դեմոկրատները կողմ են արտահայտվում սահմանների բացմանը, ինչը կհանգեցնի հանցավորության աճին, մ ինչդեռ հանրապետականները ուզում են պաշտպանել սահմանները ու պայքարել կրիմինալի դեմ։





























