ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատում է համացանցում օգտատերերի գաղտնի տեղեկությունների պաշտպանությանն ուղղված քայլերի մշակման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսի Ուոլթերսին։
«Մենք անհամբերությամբ սպասում են ԱՄՆ Կոնգրեսի հետ համատեղ աշխատանքին՝ այն օրենսդրական ակտի շուրջ, որը համաձայնեցված է մեր համընդհանուր քաղաքականության հետ»,- նշել է Ուոլթերսը։
Reuters գործակալության աղբյուրների տեղեկություններով առեւտրի նախարարության ներկայացուցիչներն իրականացնում են խորհրդակցություններ այնպիսի խոշոր ընկերությունների մասնագետների հետ, ինչպիսիք են Facebook-ը, Comcast-ը ու Alphabet-ը։ Գործակալությունը շեշտում է, որ ամերիկացի պաշտոնյաները վերջերս իրականացրել են ավելի քան 20 նման հանդիպում։





























